Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հիվանդությունները կարելի է կանխել

Հիվանդությունները կարելի է կանխել
29.02.2016 | 17:34

Ոչ վարակիչ հիվանդությունները Հայաստանում զանգվածային տարածում ունեն և բնակչության մահացության պատճառների կառուցվածքում դրանք կազմում են մոտ 90%. արյան շրջանառության համակարգի հիվանդությունները զբաղեցնում են առաջին տեղը` երկրորդ տեղում են չարորակ նորագոյացությունները, այնուհետև մարսողական օրգանների հիվանդությունները և շաքարային դիաբետը:

Նշված հիվանդությունների զարգացման պատճառ են վարքագծային գործոնները (վնասակար սովորությունները)՝ ալկոհոլի չարաշահումը, ծխախոտի օգտագործումը, անառողջ սնուցումը, ցածր ֆիզիկական ակտիվությունը: Վնասակար սովորությունները նպաստում են մարմնի քաշի ավելացմանը, ֆիզիկական թերակտիվության հետ միասին բերում են ճարպակալման, նպաստում են արյան զարկերակային ճնշման, արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացմանը:
Ոչ վարակիչ հիվանդությունները հնարավոր է կանխել` վարելով առողջ ապրելակերպ: Ուստի, ՀՀ առողջապահության նախարարություն հորդորում է.
Խուսափե΄ք ավելորդ քաշից
• նվազեցրեք հատկապես բարձր կալորիականությամբ սննդամթերքի ընդունումը
• ճարպոտ միսը փոխարինեք թռչնամսով և ձկնամթերքով
• ընդունեք մրգերի և բանջարեղենի 5 գումարային չափաբաժին՝ 400գ օրական
Նվազեցրեք շաքարի, շաքար պարունակող սննդամթերքի օգտագործումը
• շաքարի և շաքարավազի փոխարեն օգտագործե՛ք թարմ մրգեր (գերազանցապես` խնձոր, նարինջ, կարմիր հաղարջ)
• օգտագործեք կոշտ բջջանքով հարուստ բանջարեղենային սնունդ (գերազանցապես` թարմ և թթվեցրած կաղամբ, հազար, սպանախ, վարունգ, լոլիկ, դդում, դդմիկ, սմբուկ և այլն), օրը 5-6 անգամ ՝ փոքր չափաբաժիններով (500գ)
• քաղցր գազավորված ըմպելիքի փոխարեն օգտագործեք ջուր կամ հանքային ջրեր
• աստիճանաբար կրճատեք նաև թեյի և սուրճի մեջ ավելացվող շաքարավազի քանակությունը` անցնելով անշաքար թեյի և սուրճի
• հրաժարվե՛ք քաղցրեղենից` կոնֆետներից, թխվածքից, պաղպաղակից և բոլոր տեսակի անուշեղենից:
Վարե΄ք ֆիզիկական ակտիվ կենսակերպ
• Եթե օրվա ընթացքում դժվարանում եք ֆիզիկական վարժություններին տրամադրել 30 րոպե անընդմեջ, ապա տրամադրեք դրանց 15-ական րոպե` օրը երկու անգամ, կամ 10-ական՝ օրը երեք անգամ: Խրախուսվում են շաբաթական 150 րոպե միջին ծանրաբեռնվածության ֆիզիկական վարժությունները (արագ քայլք, հեծանիվ կամ ռիթմիկ կրկնվող վարժություններ)
Մի΄ ծխեք
Մի΄ չարաշահեք ոգելից խմիչքի օգտագործումը:

Դիտվել է՝ 1861

Մեկնաբանություններ